Ջրից չոր դուրս եկող ՔՊ-ական պաշտոնյաների շարքը շարունակելով' այսօր կանդրադառնանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ փորձել է Կարապետյանին նշանակել այդ պաշտոնին, խնդիրներ են առաջացել: Բանն այն է, որ Կարապետյանի կենսագրական որոշ տվյալներ չեն համապատասխանել այն չափանիշներին, որոնցով նշանակվել է այդ պաշտոնին: Սա դեռ ամենը չէ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում եւս երկար ժամանակ բացակայում է նրա ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը, ինչը օրենքի խախտում էր:
Հաջորդ սկանդալը կայանում է նրանում, որ Դավիթ Կարապետյանն իր համայնքի բնակիչների դեմ պայքարի է դուրս եկել: 30-ամյա երիտասարդն անձնական քմահաճույքներով ապրիլի 5-ից իր առջեւ խնդիր է դրել' քանդել Անդրանիկի 92 հասցեում գտնվող մի քանի քմ կիսակառույց շենքը. քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արթուր Մովսիսյանին Կարապետյանն ուղարկել է քանդելու կիսակառույց շենքը՝ առանց քանդման վերաբերյալ որոշման առկայության: Քաղաքացու ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանեցին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: ՄԻՊ աշխատակիցները եւս փաստեցին, որ քանդման թույլտվություն չունի վարչական շրջանի ներկայացուցիչը, սակայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանն անձնական ամբիցիաներից ելնելով՝ համառորեն հակառակ ՄԻՊ-ի արձանագրած փաստին, որ իրավունք չունի քանդելու տվյալ շինությունը, պնդում էր քանդել շինությունը և վերջ։ Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնաիրավչություն:
Վերջերս էլ թաղապետի անունը շոշափվել էր Թոխմախի գերեզմանատանը գիշերը տեղի ունեցած զինված ռազբորկայի ժամանակ և որքան էլ իշխանությունները փորձեցին լղոզել այս պատմությունը և արդարացնել յուրային թիմակցին՝ չստացվեց: Սակայն, դա չի խանգարում, որպեսզի պատկան մարմինները պարզապես աչք փակեն դրվագի վրա և այն մոռացության մատնեն: