Շարունակում են ընթերցողի ուշադրությանը ներկայացնել, թե իշխանության ներկայացուցիչներից ով ինչ սկանդալի կիզակետում է հայտնվել և ինչպես է հաջողացրել ջրից չոր դուրս գալ:
Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանն այս առումով բացարձակ ռեկորդակիների շարքում է: Վերջինս առավելապես աչքի է ընկել ծանոթ-բարեկամներին աշխատանքի դասավորելով: Պետրոսյանի նախկին վարորդ Արման Հրաչի Միքայելյանը նշանակվել է Ակունք համայնքի ղեկավարի տեղակալ՝ բնականաբար, համապատասխան աշխատավարձով։ Ի դեպ, այն փաստը, որ Միքայելյանը եղել է Ռոմանոս Պետրոսյանի վարորդը, հաստատել են նաև մարզպետարանից՝ ասելով, որ աշխատել է մի քանի ամիս, սակայն հետո ազատվել է աշխատանքից։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Միքայելյանն ու Ռոմանոս Պետրոսյանը ընտանիքներով մտերմություն են անում՝ նախկին մարզպետի կինն ու Միքայելյանի քույրը ընկերուհիներ են։
Աբովյան քաղաքի N1 դպրոցում գործադուլ- դասադուլը նույնպես հանրությունը քաջ հիշում է: Իսկ պատճառը այն էր, որ տնօրեն նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին, որը, ինչպես աբովյանցիներն են ասում, «շտամպովկա քայլական է»:
Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար Առնակ Ավետիսյանը, ով մարտի 17-ին Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար՝ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է, և հենց վերջինս է միջնորդել, որ նա նշանակվի այս պաշտոնում: Այս մասին գրել էր մամուլը:
Այս ամենը, սակայն, չի խանգարել, որպեսզի Ռոմանոս Պետրոսյանը շարունակի բարձր պաշտոններ զբաղեցնել Նոր Հայաստանում: