Այսօր կրկին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց:
Նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցներից մեկի բնորոշմամբ՝ խեղճ ու կրակ մարդիկ վիզները ծռված սպասում են, թե երբ իրենց փողերը կտան:
«Ես էս տարիքիս որտե՞ղ գնում եմ աշխատանք, չեն տալիս, հասարակ աման լվացողի անգամ չեն տալիս, ասում են՝ տարիքդ չի ներում, անգլերեն չգիտես, ոտքերդ բարակ չեն»,- Lurer.com-ի լրագրողի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը.
«Մենք կգանք այստեղ այնքան մինչև ստանանք կառավարության կողմից հաստատված ժամանակացույցը, 6 ամսվա ընթացքում պարտքի մարման գրաֆիկը»,- ասաց մյուս աշխատակիցը: