Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին' առաջ քաշելով արբեջանամետ տեսակետներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում Չավուշօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանային շահերից է բխում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

 

Նա հայտնել է, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը «Արբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում», Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է:

 

«Մենք մշտապես ուշի ուշով հետևում ենք այն գործընթացներին, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, ակտիվ ենք այն ջանքերում, որոնք շարունակվում են գործադրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը' հավելելով, որ ԼՂ հարցն իրենք մշտապես բարձրացնում են երրորդ երկրների ներկայ ացուցիչների հետ հանդիպումներում: