Բաքվում տեղի է ունեցել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի, Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվում պաշտոնական այցով գտնվող Ավստրիայի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Սեբաստիան Կուրցը նշել է, որ Ավստրիան կողմ է ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորմանը` ընդգծելով, որ այն կարևոր է տարածաշրջանի կայուն զարգացման համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-9-ը Ավստրիայի ԱԳ նախարարը Հայաստան այցի ընթացքում հայտարարել էր, որ իրեն մտահոգում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը և որ Ադրբեջանում անդրադառնալու է այդ խնդրին: