Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անում է ամեն բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի պահման պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժաման ակ հայտարարել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուերը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է արդեն տևական ժամանակ: Անհայտ կորածների և գերիների մասին ես ոչ մի նոր բան ասել չեմ կարող: Սակայն այն, որ մենք այսօր չենք խոսում ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորածների և գերիների մասին, դա չի նշանակում, որ ԿԽՄԿ-ն չի զբաղվում այդ հարցով»,- ասել է Մաուերը: Ի պատասխան հնչած այն հարցին, թե հաշվի առնելով իր զբաղեցրած պաշտոնը, չի պատրաստվում արդյոք նա ուղերձ հղել հայկական կողմին ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու համար' ԿԽՄԿ նախագահը հրաժարվել է նման կոչով հանդես գա լ:
ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2014 թվականի հուլիսի 11-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլը Ասքերովը (ծնվ. 1960թ.), ևս մեկ դիվերսանտ' Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։