Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Արցախում տեսակցել են ադրբեջանցի դիվերսանտներին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերի 9-ին յոթերորդ անգամ այցելել են Ադրբեջանի քաղաքացիներին: «Տեղի է ունեցել ընտանեկան բնույթի նամակների փոխանակում»,-ասաց Ամատունին:

 

Հունիսի 29­-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետությանքաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4­-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվողտեղա մասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15­-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվելեն:

 

Ընթանում է դատավարություն: