Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի գլխավորությամբ, փետրվարի 25-ին ուղևորվել է Բրյուսել, որտեղ փետրվարի 26-ին հանդիպումներ կկայանան Եվրամիության ղեկավարների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցի, ինչպես նաև ԵԽ-ի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլմար Բրոքի հետ: Բացի այդ, Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Մոլդովայի իր պաշտոնակից Կիրիլ Գաբուրիչի հետ:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Բրյուսել այցի ընթացքում Վրաստանի վարչապետին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին և եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին հանրապետության ինտեգրացման հարցերով պետնախարար Դավիդ Բաքրաձեն: