Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Պալերմոյի» հարձակվող Պաոլո Դիբալայի ծառայություններով. տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Գերմանական ակումբը 21-ամյա արգենտինացու տեղափոխության համար պատրաստ է առաջարկել 40 մլն եվրո: Գործարքը կարող է տեղի ունենալ ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին»:

Այս մրցաշրջանում Դիբալան «Պալերմոյի» կազմում 24 խաղում հեղինակել է 12 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: