Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբը չի ցանկանում թիմը լքի հաձակվող Մարկո Ռոյսը. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ավարտվում է 2017թ-ին, սկայն պայմանագրի կետերից մեկի համաձայն Ռոյսը կարող է լքել թիմը 2015թ-ից սկսած, եթե առաջարկվի 35 մլն եվրո հրաժարագին:
Իրադարձությունների նման ընթացքից խուսափելու համար «Բորուսիան» մտադիր է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բավարիայի» հետ խաղից առաջ Ռոյսին առաջարկել 7 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Ներկայումս ֆուտբոլիստի աշխատավրձը կազմում է շուրջ 5 մլն եվրո:
Ինքը՝ ֆուտբոլիստը թիմի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ նշել է. «Ոչինի չեմ ասի նոր պայմանագրի վերաբերյալ: Սակայն հաստատ կարող եմ ասել, որ ինձ լավ եմ զգում Դորտմունդում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը: