«Լորյանի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոն հնարավոր է կարիերան շարունակի Գերմանիայում: 22-ամյա ֆուտոլիստը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն՝ «Բորուսիան» «Լորյանին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 10 մլն եվրո՝ գումարած երկու մլն եվրո բոնուս:
Ինքը' ֆուտբոլիստը, ցանկություն է հայտնել միանալու դորտմունդյան թիմին, սակայն «Լորյանի» նախագահ Լորիկ Ֆերին դժգոհ է առաջակված գումարից և շարունակում է բանակցությունները: