Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օրերս Մերձավան գյուղի բնակչուհի Գոհար Ա.-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինս իր տունը տվել է վարձակալության, սակայն վարձակալները ոչ միայն չեն վճարել վարձավճարը, այլև տնից գողացել են իր համակարգիչը: Պարզվել է, որ կինը 2014թ. նոյեմբերից նշված տունը (բացառությամբ հյուրասենյակի, որտեղ դրված են եղել որդու անձնական իրերը) վարձակալական հիմունքներով տրամադրել է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչներ, ամուսիններ Արմենին և Անահիտին: Այս տարվա փետրվարի 5-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նրանք իր որդու սենյակի դռան փականը կոտրելով' գողացել են համակարգիչ:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, փետրվարի 24-ին բաժին բերման են ենթարկել 1980թ. ծնված, նախկինում դատված Արմեն Հ.-ին:
Նա խոստովանել է, որ համակարգիչը գողացել և վաճառել է Երևան քաղաքի Մալաթիայի շուկայում: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: