ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Թովմասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը:
ՀՀ ոստիկանության ավագ լեյտենանտ, Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հուլիսի 25-ից վերը նշված վայրում աշխատելով քննիչի պաշտոնում, անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք:
Ավետիք Թովմասյանը 2014 թվականի հունիսի 30-ին կազմել է և իր վարույթում քննվող քրեական գործին կցելու եղանակով հանձնել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը Ավետիք Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին: