Արգենտինացի Միգել Պեդրո Լոպեսը պայմանագիր ստորագրեց ՀՀ գործող չեմպիոն «Բանանցի» հետ: Մինչ այս մրցաշրջանի ավարտը նա հանդես կգա «Բանանցի» կազմում: Լոպեսը անցած տարի խաղացել է Հայաստանում' պաշտպանելով «Գանձասարի» գույները:
Այսօր «Բանանցի» նորեկներ Ֆիլիպ Տիմովը, Տոմաշ Բագին և Միգել Լոպեսը պաշտոնապես ներկայացվեցին, որպես «Բանանցի» ֆուտբոլիստներ. տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: