Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության միակ վկան է եղել մոդել Աննա Դուրիցկայան: Հայտնի քաղաքական գործիչը մտերիմ է եղել մոդելի հետ:

 

Դուրիցկայան 24-ամյա ուկրաինուհի մոդել է, ով սպանության պահին եղել է Նեմցովի կողքին: Նրանք զբոսնելիս են եղել Կրեմլից Բոլոտնայա հրապարակով, երբ քաղաքական գործչին կրակել է մարդասպանը:

 

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին, Բորիս Նեմցովին կարող էին սպառնալ խանդի հողի վրա:

 

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում: Նրա ուղղությամբ, նախնական տվյալներով, արձակվել է 6-7 կրակոց, որոնցից 4-ը դիպուկ է եղել: Կրակոցները եղել են թիկունքից:

 

Ստացած մարմնական վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: