Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի, ակցիա է ընթանում: Քաղաքական գործիչը սպանվել է փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը:

 

Նախնական տվյալներով՝ անհայտ անձը մեքենայից Նեմցովի ուղղությամբ 6 կրակոց է արձակել, երբ վերջինս քայլելիս է եղել Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրայով:

 

Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան հաղորդել է, որ քննարկվում են Նեմցովի սպանության հավանական վարկածները: «Բոլոր տարբերակները քննարկվում են, այդ թվում'պատվերով սպանության վարկածը»,- Իվոնավայի խոսքը մեջբերել է ՌԻԱ «Նովոստին»:

 

ՌԴ քննչական կոմիտեն քրեական երկու գործ է հարուցել քաղաքական գործչի մահվան փաստի առթիվ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

 

ՌԴ մայրաքաղաքի բնակիչները սկսել են ծաղիկներ դնել Բորիս Նեմցովի սպանության վայրում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա: