ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, կապիտան Գրիգորի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը: Գրիգոր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, 2014թվականի նոյեմբերի 8-ին ժամը 13:00-ի սահմաններում 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գոռ Փոշոտյանի և նույն վաշտի ավագ տեխնիկ, ենթասպա Հրանտ Դալլաքյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: '

 

 

Վիճաբանության ընթացքում' Գոռ Փոշոտյանը Հրանտ Դալլաքյանին վիրավորանք է հասցրել, որին ի պատասխան վերջինս Գոռ Փոշոտյանին պատճառել է մարմնական վնասվածք: Դեպքից հետո' մարմնական վնասվածքները չհայտնաբերելու նպատակով Գրիգոր Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել Գոռ Փոշոտյանին արձակուրդ տրամադրելու համար, որի պատճառով դեպքը տևական ժամանակ գնահատականի չի արժանացել և հայտնաբերվել է միայն 2014թվականի նոյեմբերի 22-ին:

 

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը Գրիգոր Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին: