Հակառակորդի դիվերսիոն խմբի՝ հայկական զինված ուժերի մարտական հենակետ ներխուժելու փորձի եւ երկու զոհի փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քրեական գործը հարուցվել է հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու անձի սպանության դեպքի առթիվ:

 

 

Փետրվարի 28-ին'ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է ներթափանցել N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից մահացել են նույն զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանը և ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Գրիգորի Բարոյանը։

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։