Մարտի 1-ին՝ ժամը 04.40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/3 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

 

 

***

 

 

Փետրվարի 28-ին՝ ժամը 15.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47/1 շենքի 1-ին մուտքի վերելակի ճոպանը պոկվել է և կախվել. վերելակում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ա. Գ.-ին և 2 երեխաններին (1.5 և 4 տարեկան) դուրս են բերել վերելակից: