ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին այցելել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ'այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում համապատասխան գրառում է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը: Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին:
Հոսպիտալի պետը զեկուցել է հոսպիտալի ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության և ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: Հոսպիտալի ողջ աշխատանքներին հետևելով ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է նաև համապատասխան հանձնարարականներ:
ՀՀ Պաշտպանության նախարարություն, Սեյրան Օհանյան, Արծրուն Հովհաննիսյան, կենտրոնական հոսպիտալ