Հաճելի առաքելությամբ մարտի 17-ին Գյումրիում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարի ուղեկցությամբ Գյումրիում էին ՀՀ ԶՈՒ-ում ծառայող շիրակցի 10 զինծառայողներ, ովքեր տարբեր զորամասերում ծառայության այս ընթացքում աչքի են ընկել իրենց բարձր պատրաստականությամբ և կարգապահությամբ: Ի դեպ, զինվորներից 9-ը Գյումրիից, 1-ը Ախուրյանից է: Նրանք նախարարի հրամանագրով ստացան հինգօրյա հանգստի հնարավորություն:

 

 

Կանանց միամսյակի կապակցությամբ զինվորների մայրերին հանձնվեցին՝ իրենց որդիների ծառայության համար շնորհակալագրեր և ծաղիկներ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձավ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, զորակոչին: Նախարարը խոսեց նաև Գյումրիի կայազորի պատրաստականության մասին' նշելով, որ այս կայազորը միշտ էլ առանձանցել է զորամասերի հրամանատարների համախմբվածությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության բարձր աստիճանով:

 

 

Սեյրան Օհանյանը նաև դրական համարեց զորամասերում սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատաքները: «Հատկապես պետք է շեշտեմ Գյումրու զորամասերի շարունակական համալրումը պրոֆեսիանալ անձանակազմով՝ պայմանագրային զինծառայողներով: Դա նշանակում է, որ Գյումրու ժողովուրդը հասկանում է բանակի դերը: Այստեղ տեղակայված շաÕ ¿ զորամասեր մարտական ճանապարհ անցած զորամասեր են, իրենց դրսևորել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, հատկապես հակատանկային գունդը: Գյումրիում կազմավորված շատ ջոկատների անդամներ մեր մարտական ընկերներն են, և նրանք կարողացել են մեր հետ կերտել հաղթանակները»,- նշեց նախարարը:

 

 

Անդրադարձ եղավ նաև հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն հարձակումներին: Չնայած դրանց, ինչպես նշեց Սեյրան Օհանյանը, մեր զինվորների պատրաստականության բարձր մակարդակի և հրամանատարային կազմի խելամիտ որոշումների շնորհիվ, հակառակորդն արժանի հակահարված է ստանում:

 

«2014-2015 թվականներին հակառակորդը որդեգրել է առաջինագծում իրավիճակն անընդհատ լարելու քաղաքականություն, որը մեզ  համար անընդունելի է: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գոյություն ունի հակամարտություն և ՀՀ կառավարությունը որդեգրել է այդ հակամարտության խաղաղ ու քաղաքական կարգավորման ճանապարհ, որը միայն ու միայն կարող է հանգուցալուծվել երկխոսության, իրար հասկանալու, առաջնագծում վստահության մթնորոլտի ձևավորման, ռազմական համապատասխան փորձաքննության արդյունքում:

 

 

Այս իրավիճակում մեր զինվորները քաջ են, երիտասարդ հասակում ամենանվիրված մարտիկներ են, նրանցից յուրաքանչյուրն հասկանում է՝ որտեղ էլ որ ինքն իր ծառայությունն իրականացնի, ապահովում է իր ծնողների  ու հարազատների խաղաղ արարումը, շատ դեպքերում՝ իրենց կյանքի գնով»,- ընդծեց Սեյրան Օհանյանը: Նախարարը ներկայացրեց նաև բանակաշինության մեջ իրականացվող բարեփոխումները և այն բացթողումները, որոնք ժամանակին կշտկվեն:

 

 

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ հետևողական վերաբերմունքի և համագործակցության համար:

 

Արմենուհի Մխոյան