Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները երկրի տարածքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարող անձի:

 

 

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքսը»:

 

 

«Մարտի 1-ի գիշերը Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալներից մեկում հնչել է ահազանգ, հայտնաբերվել են հետքեր, որոնք տանում էին Հայաստանի տարածքի խորքը»,- ասել են ԱԴԾ-ից:

Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու իրավունքի վկայական: Նրա քաղաքացիության մասին առայժմ չի հայտնվում: