Ոստիկանության Աշտարակի բաժնում հունվարի 22-ին հաղորդում է ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի սպասասրահի սուրճի ավտոմատացված ապարատից մետաղադրամներ գողանալու մասին:

 

Ոտիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի, Արագածի և Սևանի բաժի նների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 28-ին Աշտարակի բաժին է ներկայացել 1989թ. ծնված Գևորգ Մ.-ն և հայտնել, որ հունվարի 22-ի գիշերը մետաղադրամների գողությունը կատարել է ինքը:

 

Նա նաև խոստովանել է, որ հունվարի 20-ից մինչև հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Ծիլքար, Միրաք գյուղերի, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տարածքներում և Աշտարակ-Թալին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանների սպասասրահներում տեղադրված սուրճի ավտոմատացված ապարատներից մետաղադրամները նույնպես գողացել է ինքը՝ ոմն Աշոտի հետ: Ձեռնարկվում են միջոցառումներ Աշոտի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: