Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթեց Բուենոս Այրեսի թենիսի մրցաշարում:
Թենիսիստը եզրափակչում 6:4, 6:1 հաշվով առավելության հասավ արգենտինացի Խուան Մոնակոյի նկատմամբ: Պայքարը տևեց 1 ժամ 26 րոպե:
Սա Նադալի 65-րդ տիտղոսն էր կարիերայում և առաջինը՝ այս մրցաշրջանում: