Փարիզի հարավի Ֆոնտենբլոյի դղյակի Չինական թանգարանից հափշտակել են արվեստի առնվազն 15 ստեղծագործություններ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

 

Ինչպես հայտնել Է երկրի մշակույթի նախարարը, անհայտ անձինք մարտի 1-ի վաղ առավոտյան ներխուժել են պալատ եւ յոթ րոպե հետո հեռացել այնտեղից՝ հետները տանելով արվեստի մի քանի ստեղծագործություններ:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ պալատի մամուլի քարտուղարը հայտարարել Է, որ չգիտե նույնիսկ գողացվածի մոտավոր արժեքը, եւ հափշտակված իրերը համարել Է «անգին»: Այդ իրերը 1863 թվականին թանգարանին Է նվիրաբերել Եվգենյա կայսրուհին՝ Նապոլեոն III կայսեր կինը:

 

Սկսվել Է հատաքննություն: Ենթադրյալ կասկածյալների մասին տեղեկատվություն առայժմ չկա: