Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն' մերոնք 5 հոգով «Վիլիս» մակնիշի մեքենայով գնացել են դիրքեր' այնտեղ գտնվող զինվորներին փոխարինելու: Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին' Հայկ Բարոյանը: Հակառակորդի' մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ' բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի: Տեղեկությունների համաձայն' հակառակորդն ունի առնվազն 2 զոհ: Հակառակորդի կրակոցներից նախ Հայկն է զոհվել, ապա' Աղեկյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով' 20-ամյա Հայկ Բարոյանը ծնունդով Լոռու մարզի Սարչապետ գյուղից էր, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել և բնակվում էին Տաշիրում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: