ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ընդունել Է պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա ժամանելու Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրավերը փոխանցել Է միապետի թոռը՝ արքայազն Ուիլյամը, որը գտնվում Է Պեկինում:
«Հույս ունեմ այս տարվա ընթացքում թագուհու հրավերով այցելել Մեծ Բրիտանիա»,-Սի Ցզինպինի խոսքը մեջբերել Է «Սինա» լրատվական պորտալը: «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մեծ ազդեցություն ունի երկրում ու աշխարհում, նրա ներկայացուցիչները երկար տարիներ հոգ են տանում եւ պաշտպանում են չին-անգլիական հարաբերությունների զարգացումը»,-հավելել Է նա:
Արքայազն Ուիլյամը հիշեցրել Է թագավորության եւ Չինաստանի երկար պատմություն ունեցող փոխհարաբերությունների մասին: «Հույս ունեմ՝ ավանդ ներդնել ՉԺՀ-ի ու Մեծ Բրիտանիայի համագործակցության մեջ, հատկապես երիտասարդների փոխանակումների ոլորտում»,-ասել Է նա:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՉԺՀ-ի նախագահի՝ Լոնդոն այցի ժամկետը կորոշվի ավելի ուշ: