Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն, անդրադառնալով Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ 1:1 հաշվով ավարտված հանդիպմանը, նշել է, որ սարսափելի ոչինչ չկա:
«Գիտենք՝ ինչի է ունակ մեր թիմն ազգային առաջնությունում: Երեք խաղ անընդմեջ հաղթեցինք, սակայն խնդիրն այն է, որ այս հանդիպմանը մեզ դիմակայում էր ուժեղ մրցակից: Նրանք դաշտում մեծ ծավալի աշխատանք էին կատարում, իսկ մենք արեցինք ինչ կարողացանք: Ոչ-ոքի արդյունքը դժբախտ պատահար չէ: Ով ֆուտբոլ է խաղում, գիտի, թե ինչ կարող է պատահել դաշտում»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է AS-ը: