Երեկ, օգոստոսի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մեջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի՝ 19-ամյա Գրետա Ղանդիլյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։
Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում: