Այսօր՝ հուլիսի 31-ին, shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Երևանի բնակչուհի Գայանե Վարդանյանը և հայտնել, որ ցանկանում է որպեսզի Ոստիկանության Մալաթիայի բաժինը կրկին հետաքննություն անցկացնի իր աղջկա՝ 15-ամյա Սիրարփիի մահվան փաստով:
Փետրվարի 28-ին shamshyan.com-ը հայտնել էր, որ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում մահացած աղջկա դի կա:
Նշված 14 հարկանի շենքի հարևանները ֆոտոլրագրողին պատմել էին, որ աղջիկը սովորում էր 174 դպրոցի 9-րդ դասարանում և բնակվում էր Հաղթանակ գյուղի (Չորրորդ գյուղ) Ամառանոցային 1 հասցեում և, ըստ տեղեկությունների, նա ինքնասպանությամբ էր վերջ տվել իր կյանքին:
Այսօր աղջկա մայրը՝ Գայանե Վարդանյանը, հայտնեց, որ աղջկա ձեռքում բջջային հեռախոս է եղել, իսկ երբ ամուսինը դիահերձարանում պահանջել է մատնահետքեր վերցնել աղջկա մատներից ու հեռախոսից, նրան հայտնել են, որ մատնահետք վերցնելու կարիք չկա:
Մայրը պատմել է նաև, որ աղջիկն այդ օրը սովորականի նման շատ ուրախ գնացել է դպրոց, իսկ նրա վարքի մեջ երբեք ոչ մի տարօրինակություն չի նկատվել:
Մանրամասները՝ այստեղ։