Անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Հանրապետության հրապարակում: Վարորդների պահանջն է, որպեսզի նվազեցվի կայանատեղիների համար սահմանված վճարը, որը կազմում է 12 000 դրամ, ինչպես նաև թեթևացնել հարկային բեռը:

 

Տաքսու վարորդները պահանջում են նաև նվազեցնել Երևանի և մարզերի միջև տաքսի ծառայություն իրականացնելու համար սահմանված վճարը: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչներից մեկը հանդիպի իրենց հետ:

 

Վարորդներին հանգստացնելու է եկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. վերջինս վարորդներին կոչ է անում չխանգարել երթևեկությունը:

 

Հանրապետության հրապարաակը փակած վարորդներն էլ պնդում են, որ չեն հեռանա Հանրապետության հրապարակից, մինչև իրենց հարցին լուծում չտրվի:

 

Ավելի ուշ տաքսիստներից մի քանիսը՝ մոտ հինգ մարդ, բարձրացան Տրանսպորտի և կապի նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ Արթուր Ալեքսանյանի հետ հանդիպելու և խնդրո առարկա հարցը քննարկելու նպատակով: