Այսօր՝ փետրվարի 7-ին, կառավարության դիմաց մեկնարկել է տաքսու վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ քաղաքապետարանի։ Վարորդները պահանջում են իրենց համապատասխան կայանատեղիներ հատկացնել, քանի որ դրանց բացակայության պատճառով իրենք տուգանվում են։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի և քաղաքապետի հետ:
«Ես Փաշինյանի հետևից գնացի էն հույսով, որ ինքն ու Արարատ Միրզոյանը հայտարարեցին հակասաշիկ օպերացիայի մասին, հիմա իշխանափոխությունից հետո հակասաշիկը համասաշիկ դառա՞վ: Իմ համար ի՞նչ տարբերություն սև շունը կծի՞, թե՞ սպիտակ շունը»,-ասաց տաքսու վարորդներից մեկը:
Մեկ այլ տաքսու վարորդի խոսքով՝ տաքսու ոլորտում ամենաթողություն է տիրում ավելի քան 30 տարի, չկա ոչ մի կարգուկանոն:
«Ոչ մեկը չի իջնում, չի արձագանքում մեր խնդրին, ոչ մեկի չի հետաքրքրում՝ ժողովուրդը ոնց կապրի, ինչ կանի, ոչ մի բան չի փոխվել, նույն կառավարությունն ա, ուղղակի անունները փոխված, էլի ժողովուրդը ապրելու է այնպես, ինչպես ապրել է»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տաքսիների վարորդները մամուլի ասուլիս էին հրավիրել և իրենց դժգոհությունն արտահայտել քաղաքապետ Հայկ Մարությանից: