Օդեսայում՝ քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո բողոքի ակցիա է անցկացվելու: Հանրահավաքը կգլխավորեն Ալեքսանդր Բորովիկը և Միխեիլ Սաակաշվիլիին, հաղորդում է «Думская.net» պարբերականը:

 

«Նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին և Ալեքսանդր Բորովիկը կոչ են արել իրենց կողմնակիցներին մասնակցել բողոքի ակցիայի շրջանային վարչական դատարանի մոտ, որը վաղը կքննարկի իրենց հայցը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օդեսայի քաղաքապետի պաշտոնի համար տեղական ընտրություններում հաղթել է Գենադի Տրուխանովը: