«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել են տոնավաճառի մուտքի մոտ։ Նրանց պահանջը նույնն է՝ իջեցնել տաղավարների վարձավճարները։ Հավաքվածների թիվը երեկվանից պակաս է։ Առևտրականներից ոմանք տաղավարները բացել են, իսկ ակցիա անողները քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել շուկա, ասելով՝ այն փակ է։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցները նշեցին, որ իրենց պահանջը վարձավճարների իջեցումն է։
Մանրամասները քիչ անց։