Այսօր՝ մարտի չորսին, մի խումբ քաղաքացիներ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց ակցիա են կազմակերպել։
Ակցիայի մասնակիցները Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի անունով ծաղկեպսակ են բերել և սգո առիթին համապատասխան լուսանկար՝ այս կերպ իրենց բողոքը արտահայտելով միլիարդատեր Ջորջ Սորոսի նկատմամբ։
Տեղեկացնենք, որ իրականում Լարիսա Մինասյանի հետ ամեն բան կարգին է։