Այս պահին Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են ներկայացնում «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները: Ակցիան ուղղված է Սևանա լճի փրկությանը:
Նախաձեռնությունը պայքարում է երկու կառավարական որոշումների դեմ, որոնք սպառնում են Սևանա լճի գոյությանը: Դրանք են'
ՀՀ կառավարության հեղինակած և ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, և լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:
ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն' Սևանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ: