Ապրիլի 28-ին' ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց (Մարշալ Բաղրամյան 19) տեղի կունենա «S.O.S. Սեւան» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան' ուղղված Սեւանա լճի փրկությանը:

Նախաձեռնությունը պայքարում է երկու կառավարական որոշումների դեմ, որոնք սպառնում են Սեւանա լճի գոյությանը: Դրանք են'

ՀՀ կառավարության հեղինակած եւ ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճը կսկսի իջնել ու ճահճանալ

ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն' Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ: