Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հայաստանի Էլեկտրացանցերի կենտրոնական գրասենյակի դիմաց շարունակվեց բողոքի ակցիան, որը սկսվեց երթով:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցները փորձում էին հանդիպել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ, սակայն վերջինս չբարեհաճեց հանդիպել ակցիան անցկացնող մեծ թվով աշխատակիցների հետ:

 

Փոխարենը ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց մեկ այլ պաշտոնյա, ով փորձում էր աշխատակիցների ականջներին «լափշա կախել», ինչին մասնակիցները պատասխանում էին «Բիբի՛ն, հեռացի՛ր», «մեզ ազատում են առանց տնօրենների խորհրդի որոշման» և այլ կոչերով:

 

Ակցիայի մասնակիցները ՀԷՑ-ի ղեկավարությանը հնարավորություն տվեցին մինչև երկուշաբթի պատասխանել իրենց հարցերին, հակառակ դեպքում շարունակվելու են բողոքի ակցիաները:

 

 

 

 

Շարունակությունը` այստեղ: