Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է վերջինիս, որ Կիևը պետք է հատուկ կարգավիճակ շնորհի Դոնբասին, հաղորդում ՏԱՍՍ-ը:
Այդ մասին ասվում է ՌԴ գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Նախարարը կրկին հիշեցրել է սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու և Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու Կիևի պարտավորությունների մասին»,- ասվում է զեկույցում:
Ինչպես նշվում է, ուկրաինական ճգնաժամի քննարկման ընթացքում կողմերը կարևորել են Մինսկի համաձայնագրերի իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների կատարման անհրաժեշտությունը: