Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված գրաֆիկի համաձայն մայրաքաղաքում մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հե տ կապերի վարչությունից, պատասխանատուներին հանձնարարվել է մշտական հսկողություն իրականացնել նաև ջրանցքների մաքրման ու պահպանման ուղղությամբ' քայլեր ձեռնարկելով ջրանցքներում բնակիչների կողմից աղբ թափելու արատավոր երևույթը բացառելու ուղղությամբ:
Շարունակական խիստ հսկողության պահանջ է դրվել նաև հասարակական օբյեկտների կողմից չսահմանված վայրերում աղբ թափելը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է պարտավորությունները չկատարող սեփականատերերի և վարձակալների նկատմամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ: