Մայրաքաղաքի վարչական շրջաններում մարտի 1-ից մեկնարկած գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Այս ընթացքում մաքրվել են Ավան, Էրեբունի և Նոր-Նորք վարչական շրջաններով անցնող գետերի հուները:

 

Nերկայում մարդկային ու տեխնիկական ռեսուրսները կենտրոնաց վել են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Ամեն տարի պարտադիր իրականացվող այս աշխատանքների նպատակը գարնանային առատ տեղումների դեպքում ջրային ազատ հոսք ապահովելն է: Գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը: