Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատը վայր դնելու մասին դիմումը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Նախքան օրակարգային հարցերին անցնելը տեղեկացնեմ, որ պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել հրաժարականի մասին դիմումը»,- նշեց Սահակյանը: