ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հարցով հիմնական զեկուցողն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ նոր նախագծով առաջարկվում է պաշտոնաթող նախագահին կահավորված գրասենյակ հատկացնել ոչ թե մինչև 70 տարին լրանալը, այլ ցմահ: Առաջարկվում է նաև պաշտոնաթող նախագահի համար կենսաթոշակ սահմանել աշխատավարձի 70 տոկոսի չափով:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.