Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց այդ ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին «Ժամը» լրատվական ծրագրին Դիվանագետի օրվա առիթով տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

 

Անդրադառնալով ԼՂ հարցում ՀՀ դիվանագիտության հնարավոր սայթաքումների մասին հարցին՟ Քոչարյանը նշել է. «Գիտեք' եթե խոսքը վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, ապա ես կարծում եմ, որ ի սկզբանե պետք է շատ հստակ լիներ մեր արտաքին հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ դիրքորոշումը, որովհետև տեսականորեն կա 3 մոտեցում: Առաջինը' ազգային փոքրամասնության իրավունքների երաշխավորում: Երկրորդը' բռնի բաժանված ազգի վերամիավորում: Երրորդը' ինքնորոշման իրավունքի իրացում:

 

Մեզանում, ցավոք սրտի, առաջին տարի ներին որոշակի շեշտ է դրվել ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման վրա: Իսկ դա նշանակում է' Ղարաբաղն այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի կազմում: Մի պահ շեշտադրվեց երկրորդ ուղղությունը' միավորված լինելու մասին: Եվ վերջապես, այն ճիշտ ուղղությունը, որը տարիներ շարունակ իրականացվում է և համապատասխանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտահայտած կամքին' ինքնորոշման իրացումն է, այսինքն' անկախ պետություն է: Ես կարծում եմ' ժամանակին այդ հստակության բացակայությունը դրական դեր չի խաղացել: Ամեն դեպքում այսօր արձանարգված է ինքնորոշււմը նաև բանակցային սեղանի վրա»:

 

 

Նրա խոսքով' պատահական չէ, որ բանակցություններն ընթանում են երեք միջազգային հանրահայտ սկզբունքների շուրջ' ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում: «Միանգամից ասեմ, որ մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց այդ ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»,- եզրափակել է ՀՀ ԱԳ