Միշել Օբաման Ճապոնիա այցի ընթացքում մտադիր Է քննարկել կանանց կրթության հարցերը եւ ամրապնդել համագործակցությունն այս երկրի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

 

 

Մարտի 3-ին Սպիտակ տունը հայտարարել Էր, որ Ծագող արեւի երկիր Միշել Օբամայի առաջին այցը տեղի կունենա մարտի 18-ից 20-ը: Մարտի 3-ին ելույթ ունենալով կանանց կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ՝ Միշել Օբաման պարզաբանել Է, որ այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի Ճապոնիայի վարչապետի տիկնոջ՝ Ակիե Աբեի հետ, որը «նույնպես ջերմեռանդորեն զբաղվում Է կանանց կրթության հարցերով, եւ Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան Քերոլայն Քենեդիի հետ:

 

 

«Մենք ողջունում ենք այդ այցը, քանի որ այն թույլ կտա խորացնել վստահությունը ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ: Կառավարությանը հայտնի Է, որ ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Միշել Օբաման, ցանկանում Է Ճապոնիայի հետ հարաբերությունները խորացնել զարգացող երկրներին եւ կանանց միջազգային կրթությանը աջակցություն ցուցաբերելու նկատառումով»,-ասել Է կառավարության գլխավոր քարտուղարը:

 

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սա ԱՄՆ-ի «առաջին տիկնոջ» առաջին այցն Է Ճապոնիա: Միշել Օբաման անցյալ տարվա ապրիլին չԷր ուղեկցել իր ամուսնուն, երբ ԱՄՆ-ի նախագահը պետական այցով ժամանել Էր Ճապոնիա՝ ասելով, որ պատճառը դուստրերից մեկի դպրոցական միջոցառումներն են: Ճապոնիա այցի ընթացքում Միշել Օբաման կայցելի Տոկիո եւ Կիոտո: Նա Ճապոնիայից կուղեւորվի Կամբոջա: