ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան այցի ընթացքում կքննարկվեն եռակողմ հայտարարության դրույթները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նկատի կառնվեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը՝ համաձայն դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների, որը ստորագրվել է փետրվարի 22-ին՝ Մոսկվայում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Նախարարները մանրամասն կքննարկեն նաև մի շարք արդիական տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացմանը»,֊ասել է Զախարովան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ արտգործախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան։