Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի և չեն նպաստում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ շարունակվող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը։
Նաև հույս ունենք, որ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։ Նրանց գործունեությունում դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի։ Նշում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն»,– նշել է նա:
Զախարովան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խստորեն պահպանել եռակողմ համաձայնագրերի դրույթները։
«Ռուսական կողմը կշարունակի Բաքվի և Երևանի հետ շփումներում ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,– նշել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը։