Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր'մարտի 4-ին, հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց ապանություն) եւ 235-րդ հոդվածով (ա պօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) ։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

 

Կրակոցների հետեւանքով մահացել է երեք անձ՝ Թադեւոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լեւոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։

Դեպքի վայրում է գտնվում օպերատիվ-քննչական խումբը։ Նախաքննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։