Ոստիկանության Վարդենիսի բաժնում մարտի 22-ին' ժամը 23.05-ին, 1961թ. ծնված Ջիվան Հ.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը' ժամը 19.00-ի սահմաններում, երբ որդին' 1987թ. ծնված Վարուժան Հ.-ն, Ծովակ գյուղում իրենց «Բոբակատ Ս-630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, 1983թ. ծնված Արմեն Ա.-ն, 1988թ. ծնված Ռուբեն Ղ.-ն, 1985թ. ծնված Աբգար Հ.-ն, 1993թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1970թ. ծնված Մխիթար Հ.-ն, անհիմն պատճառով, նախապես իրենց հետ վերցրած մետաղյա ձողերով հարձակվել և վնասել են տրակտորը, ինչից հետո Մխիթար Հ.-ն Վարուժան Հ.-ին սպանելու դիտավորությամբ' իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:

 

Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում' դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ա.-ին, Ռո ւբեն Ղ.-ին, Աբգար Հ.-ին, Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Մխիթար Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: