Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն, ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն 290 հազար ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ:

 

Հիշյալ ժամկետում աշխատանքները չավարտելով, համայնքի ղեկավարն անձնական շահագրգռվածությունից ելնելով, սահմանված գումարի փոխարեն ապրանք-աշխատանքի դիմաց փոխանակության սխեմայով հիշյալ ընկերությանն է տրամադրել մոտ 4 մլն 810 հազար ՀՀ դրամ արժողությամբ համայնքի սեփականությունը հանդիսացող 1000 մմ տրամագծով մետաղյա խողովակներ' էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:

 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ' գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարո ւյթ: Նախաքննությունը շարունակվում է: